Հեծանիւ վարողի ուղոցոյց 1․ Եթե ճանապարհը բաց է, շտապիր անցնել այն, որովհետև հնարավոր է, որ շուտով այլևս բաց չլինի։ 2․ Շուն տեսնելուն պես դանդաղեցրու ընթացքդ, ընդհուպ մինչև լրիվ կանգ առնելը։ Մի նայիր նրա ուղղությամբ, զգուշորեն անցիր նրա մոտով և մի քանի տասնյակ մետր անց միայն վերսկսիր վարումը։ 3․ Վերելքին փոխանցման տուփը մի իջեցրու աստիճան առ աստիճան, որովհետև աստիճան փոխելիս արագությունը կոտրվում է և կրկին դժվար է երթևեկելը ու ստիպված կլինես կրկին ցածրացնել աստիճանը։ Փոխարենը իջեցրու 2-3 և ավելի աստիճան միանգամից՝ ապահովելու համար վարման հեշտությունը՝ չեզոքացնելով կոտրված արագության վնասը։ 4․ Մարդկանց միջով երթևեկելիս ունեցիր այնպիսի արագություն, որ կարողանաս անհրաժեշտ պահին լրիվ կանգ առնել՝ միջադեպից խուսափելու համար։ 5․ Անձրևին զգոյշ վարիր մեքենաների հետ ճանապարհով, որովհետև դժվար է մանևրելը հատկապես ջրափոսների պատճառով (կարող ես ակամա արագության տակ ընկնել ջրափոսը՝ ճանապարհային իրավիճակի պատճառով մանևրել չկարողանալով, կամ էլ թե զուգահեռ երթևթկող մեքենաները կարող են ջուրը ցայտեցնել վրադ)։